Համաշխարհային տնտեսության սննդամթերքի «գնային շոկ» է սպասվում, որը կարող է վերաճել պարենային ճնաժամի: Այդ մասին, ինչպես գրում է The Financial Times-ը, հաղորդում է ՄԱԿ-ինառընթեր Պարենային եւ գյուղատնտեսական կազմակերպությունը (FAO):
FAO-ի ավագ տնտեսագետ Աբդոլռեզա Աբբասյանի խոսքով, հիմարություն կլինի կարծել, թե սննդամթերքի գները չեն աճելու: Նա նշել է, թե շատ զարգացող երկրներում, այդ թվում Հնդկաստանում եւ Չինաստանում գնաճը գլխավոր տնտեսական եւ քաղաքական խնդիրներից է դարձել:
Միեւնույն ժամանակ, FAO-ում կարծում են, որ գյուղատնտեսական ապրանքնեեւրի ինդեքսն աճում է հիմնականում եգիպտացորենի, շաքարի, յուղի եւ մսի հաշվին:




























