Բուկինգհեմյան պալատը գաղտանզերծել է արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի հարսանիքի մանրամասները: Արարողությունը կայանալու է ապրիլի 29-ին Վեսթմինսթերյան աբբայությունում: Հարսանիքը համեմատաբար համեստ է լինելու, եթե համեմատենք նախորդ թագավորական հարսանիքների հետ:

Թագավորական ընտանիքի հարսանիքի բոլոր ծախսերը ստիպված էին հանգամանալից հաշվարկել` խորհրդակցելով ֆինանսների նախարարության հետ: Փաստացի Ուիլյամին եւ Քեյթին թույլ չեն տալիս քեֆ անել գանձարանի հաշվին:

Օրինակ, ձին, որով պիտի ժամանի հարսնացուն, փորիանելու են մեքենայով: Իսկ դա դարավոր ավանդույթների կործանում է եւ իսկական շոկ մայր թագուհու համար: Արարողությանը նորապսակներին ուղեկցելու են ընդամենը 28 ընկերներ եւ հատուկ ծառայությունների մի քանի տասնյակ աշխատակիցներ:

Բուկինգհեմյան պալատում շքեղ ընդունելություն է լինելու, սակայն հյուրերին արդեն զգուշացրել են, որ որոշ ուտեստների եւ խմիչքների համար պետք է վճարեն, անգամ արքայազնն ու արքայադուստրը:

Հյուրերի թիվը եւս կրճատել են: Օրինակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային չեն հրավիրել, փոխարենը կանչել են Բեքհեմին: Ամուսնության գլխավոր իրադարձությունը, սակայն, որոշել են չխախտել:

«Եթե չլինի ավանդական համբոյւրը պալատի պատշգամբին, փողոցներում ապստամբություն կսկսվի»,- ասել է բրիտանացի լրագրող Ռոբերտ Ջոբսոնը: