Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Աստվածհայտնության եւ Սուրբ ծննդյան տոնը:

Հայկական եկեղեցին միակն է, որ Քրիստոսի ծնունդը նշում է հունվարի 6-ին:

Հունվարի 5-ին բոլոր եկեղեցիներում տոնական պատարագ (Ճրագալույց) է մատուցվել` ի նշան Սունբ ծննդյան հայտնության: Մարդիկ եկեղեցիներից վառված մոմեր են տանում եւ նշում են Սուրբ Ծնունդը:

Հունվարի 6-ի առավոտյան հայկական եկեղեցիներում Սուրբ պատարագ է մատուցվել, ապա Ջրօրհնեք է կատարվել:

Հունվարի 7-ին Մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում պատարագ, ապա հիշատակի արարողություն է  լինում:

Հայ առաքելական եկեղեցու օրացույցով Սունբ Ծննդին նախորդում է մեկշաբաթյա պասը` դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ը: