Ռուս ուղղափառ եկեղեցին հունվարի 6-ին նշում է ՍուրբԾննդյան Ճրագալույցը` Քրիստոսի Ծննդյան նախօրեն:

Տոնական արարողությունները

Ինչպես հաղորդել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի մամուլի ծառայությունը, այս առավոտյան ՌՈՒԵ-ի առաջնորդը Աստվածային պատարագ է մատուցել Քրիստոս Փրկչի տաճարում:

Իսկ ժամը 22-ին պատրիարքը Քրիստոս Փրկչի տաճարում գլխավորելու է ՍուրբԾննդյան արարողությունը: Գիշերային պատարագը տեւելու է մի քանի ժամ եւ ավարտվելու է հունվարի 7-ին: Պատարագներ են մատուցվելու Ռուսաստանի բոլոր գործող տաճարներում եւ արտերկրի ռուս ուղղափառ եկեղեցիներում: Հունվարի 7-ին Սուրբ Ծնունդը նշում են նաեւ Երուսաղեմի, Սերբական եւ Վրացական եկեղեցիները, աֆոնի վանքերը, Ուկրաինական հույն-կաթոլիկ եկեղեցին եւ որոշ բողոքականներ:

Ճրագալույց եւ Սուրբ Ծնունդ

Ուղղափառ եկեղեցու կանոններով, Սուրբ Ծննդին նախորդում է 40 օր տեւող պասը, որը սկսվում է նոյեմբերի 28-ին: Ճրագալույցին շատ հավատացյալներ ընդհանրապես հաց չեն ուտում: Միայն Բեթղեհեմի ասղտի հայտնվելուց հետո կարելի է պասուց ուտեստներ ճաշակել: