Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանն այսօր ներկա են գտնվել Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցված պատարագին: Այդ մասին NEWS.am-ին հայտնում են նախագահի մամուլի գրասենյակից:
Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Աստվածհայտնության եւ ՍուրբԾննդյան տոնը: Հայկական եկեղեցին միակն է, որ Քրիստոսի ծնունդը նշում է հունվարի 6-ին:
Հունվարի 5-ին բոլոր եկեղեցիներում տոնական պատարագ (Ճրագալույց) է մատուցվել` ի նշան Սունբ ծննդյան հայտնության: Մարդիկ եկեղեցիներից վառված մոմեր են տանում եւ նշում են Սուրբ Ծնունդը: Հունվարի 6-ի առավոտյան հայկական եկեղեցիներում Սուրբ պատարագ է մատուցվել, ապա Ջրօրհնեք է կատարվել:
Հայ առաքելական եկեղեցու օրացույցով Սունբ Ծննդին նախորդում է մեկշաբաթյա պասը` դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ը:





























