ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը իր վերահսկողության տակ է վերցրել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը:

61-ամյա Ջոն Բեյները պալատի նախագահի պաշտոնում փոխարինել է Նենսի Փելոսիին, ով ԱՄն պատմության ընթացքում Ներկայացուցիչների պալատի առաջին կին նախագահն էր:

Ստորին պալատում այժմ 242 հանրապետական կա, եւ 193 դեմոկրատ:

Կոնգրեսի ներկայիս կազմը Օբամայի համար լուրջ բարդություններ է ստեղծելու: Ավելին, Բեյներն արդեն հայտարարել է, թե քվեարկության է դնելու որոշ օրենքներ չեղյալ հայտարարելու հարցը: