Ինտերպոլը հրաժարվել է մասնակցել Ղրղըզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւի որոնումներին, հաղորդում է «24.kg» գործակալությունը:

Համաձայն Ինտերպոլի գործող սահմանադրության, «կազմակերպությանն արգելվում է քաղաքական, ռազմական, կրոնական կամ ռասայական բնույթի որեւէ միջամտություն կամ գործողություն իրականացնել»:

Բակիեւը մեղադրվում է տնտեսական հանցագործությունների եւ Բիշքեկում ապրիլի 6-7-ին տեղի ունեցած զանգվածային սպանությունների մեջ: Ինքը` Բակիեւը հրաժարական է տվել եւ լքել է երկիրը 2010թ. ապրիլին: