Իրանի նախագահի առաջին տեղակալ Մոհամմեդռզա Ռահիմին այսօր Թեհրանի Սինա հիվանդանոցի ստուգման ժամանակ մնացել է վերելակում, հաղորդում է IRNA-ն:
Ռահիմին Իրանի առողջապահության նախարարի հետ մասնակցում էր Սինա հիվանդանոցի վերակենդանացման բաժնի բացմանը: Վերելակը խափանվել է, երբ նա մտել է խցիկ: Նախարարն ու փոխնախագահը ստիպված են եղել մոտ 10 րոպե անցկացնել վերելակում:





























