ՌԴ Խնայբանկը հաղորդակցության կենտրոնի ռոբոտացում է սկսել, հիմա կորպորատիվ հաճախորդների հարցերին կպատասխանի Աննա անունով ռոբոտը, հայտնում է վարկային կազմակերպության մամուլի ծառայությունը, փոխանցում է Lenta-ն:
Այն հարցերը, որոնք աշխատակցի մասնակցություն են պահանջում, նույնպես մշակվում են ռոբոտացված տեխնոլոգիայի օգտագործմամբ՝ կոգնիտիվ վիրտուալ օգնականի միջոցով: Ռոբոտը վերլուծում է օպերատորի եւ հաճախորդի խոսակցությունը եւ ինքնուրույն օպերատորին է տրամադրում լրացուցիչ տեղեկություններ, որ անհրաժեշտ է խորհուրդներ տալու համար:
Արդյունքում հաճախորդներին սպասարկելու արագությունը 50 տոկոսով աճել է, իսկ հաղորդակցության կենտրոն հաճախորդի զանգի միջին տեւողությունը կորպորատիվ հաճախորդների համար հիմա 3,5 րոպե է կազմում:




























