Դիրիժոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Օհան Դուրյանի թաղումը կազմակերպելու համար Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ:
Այդ մասին NEWS.am-ին հայտնում են կառավարության տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի վարչությունից:
Հայաստանի կառավարությունը խոր վշտով հայտնում է, որ հունվարի 6-ին կյանքի 88-րդ տարում վախճանվել է հռչակավոր դիրիժոր, ժողովրդական արտիստ Օհան Դուրյանը եւ ցավակցում հանգուցյալի ընտանիքին եւ մերձավորներին:





























