Ադրբեջանական Լենքորան քաղաքում մանկապարտեզ է այրվել:

Ադրբեջանի ԱԻՆ հաղորդագրության համաձայն, միջադեպը տեղի է ունեցել հունվարի 6-ի կեսօրին:

Այրվել են մանկապարտեզի առաստաղի կոնստրուկցիաները:

Մանկապարտեզում դեպքի պահին գտնվող երեխաներին հասցրել են տարհանել, իսկ հրշեջները մարել են կրակը: