Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները հետաքննում են երիտասարդ աղջկա եւ նրա հյուրի մահվան հանգամանքները: Հանցագործությունը տեղի է ուենցել նախօրեին: Մալիյ Կալիտնիկովսկի փողոցի շենքերից մեկի բնակիչները հայտնել են ոստիկաններին, որ 5-րդ հարկի բնակարաններից մեկից օգնության ճիչեր են լսվում:
Պարեկները բնակարանի պատուհանների տակ հայտնաբերել են 25-ամյա մի մոսկվացու դին: Իսկ բնակարանում գտել են 21-ամյա տանտիրուհուն` կապկպված ձեռքերով եւ ոտքերով: Փոևձագետները պարզել են, որ աղջկան խեղդել են, իսկ նրա հյուրին դուրս են նետել պատուհանից: Հանցագործներին գտնելու համար հետախուզում է հայտարարվել:





























