Թեհրանում ահռելի սկանդալ է բռնկվել: Մի շարք իրանական թերթեր տեղեկություններ են տարածել, թե առողջապահության նախարարության հետ կապված ընկերությունները սեք-տիկնիկներ են ներկրել երկիր եւ մեծ գներով վաճառել սեւ շուկայում:
Իրանական օրենքներով, առողջապահության նախարարությունն իրավունք ունի մանեկեններ եւ անգամ սեքս-տիկնիկներ ներկրել, բայց բացառապես գիտական հետազոտությունների համար: Ինչ-որ մեկն օգտվել է օրենքի այդ սողանցքից եւ իր խստությամբ հայտնի երկիր սեք-տիկնիկներ ներկրել:
Իսլամական հանրապետության առողջապահության փոխնախարար Իբրահիմ Մոտիվելյանը ստիպված է եղել մամուլում պաշտոնապես հերքում տալ: «Իրանական ժողովրդի պատիվը թույլ չի տալիս նման առարկաներ ներմուծել»,- ասել է նա:





























