Թբիլիսիի «Վելդորֆ» դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Գիորգի Կիտիաշվիլին մեկ օրով դարձել է էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար` հաղթելով գերատեսչության հայտարարած «Նախարար մեկ օրեով» մրցույթում:

Օրվա ընթացքում ավագդասարանցին զբաղեցնում է նախարար Վերա կոբելիայի աթոռը, ում նախաձեռնությամբ էլ կայացել է մրցույթը:

«Մեկօրյա նախարարի» խոսքով, ինքը ծրագրում է զրուցել գյուղատնտեսության նախարար Բակուր Կվեզերելիի հետ: Բացի այդ, նա հատուկ ուշադրություն է դարձնելու զբոսաշրջության զարգացմանը: