Ամերիկյան Apple ընկերությունը iCloud-ի տվյալները պահելու համար Google Cloud Platform է օգտագործել, հաղորդում է CNBC-ը՝ հղում կատարելով iOS Security Guide-ին:
Ինչպես նշում է հեռուստալիքը, Apple-ը պարբերաբար հրապարակել է անվտանգության մասին հաշվետվություններ, ավելի վաղ հրապարակումներում նշվել է, որ ընկերությունը տեղեկությունների պահպանման համար օգտագործում է Amazon Web Services եւ Microsoft Azure հեռակա համակարգերը: Սակայն հունվարին iOS Security Guide-ի նորացված տարբերակը վկայում է, որ Apple-ը սկսել է օգտագործել Google Cloud պլատֆորմը, իսկ Microsoft Azure- ը ցանկից անհետացել է, հաղորդում է Lenta- ն:
Փաստաթղթում չի նշվում է, թե երբ է ընկերությունն առաջին անգամ սկսել օգտվել Google-ի ծառայություններից: Apple-ում եւ Microsoft-ում լրագրողներին հարցումներին չեն պատասխանել:




























