Գերմանացի մասնագետները մարդանման TIAGo ռոբոտի օգնականին սովորեցրել են ինքնուրույն հասնել սառնարանի մոտ, բացել այն եւ գարեջուր բերել: NVIDIA Jetson TX2 մոդուլային սուպերհամակարգիչը, որը որպես ռոբոտի տեսողական կենտրոն է ծառայում, թույլ է տվել նրան ոչ միայն արդյունավետ կերպով ճանապարհը, այլեւ ըստ պիտակի անհրաժեշտ գարեջուրը գտնել, գրում է N + 1-ը:
Դրան հաջողվել է հասնել սեմանտիկ սեգմենտացիայի ալգորիթմի շնորհիվ, որը ընդհանուր ֆոնից օբյեկտներ է առանձնացնում (այս դեպքում սառնարանը) եւ դասակարգում է նրանց ըստ ձեւի՝ընդգծելով անհրաժեշտները (գարեջրի շշերը եւ բանկաները): Ուսուցման համար բավական է եղել 20 տարբեր ֆոների վրա շշերի ընդամենը 60 նկարը:











