Հունվարի 4-ին, ժամը 19:30-ի սահմաններում Երեւանի բնակիչ, 50-ամյա Լադիկ Հայկի Ավագյանը, վարելով Ford Tranzit մակնիշի 10 ՍՕ 992 մարդատար միկրովտոբուսը, ըստ նախնական տեղեկությունների` Ստեփանակերտ-Բերձոր (Քաշաթաղի, նախկին Լաչինի շրջան) ավտոճանապարհի 47-րդ կմ հատվածում գլորվել է ձորը:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով Քաշաթաղի հիվանդանոց են տեղափոխվել վարորդը եւ ուղեւորներ, 47-ամյա Արմինե Արտաշի Մկիոյանը, 40-ամյա Վարդուհի Ջոնիկի Մկոյանը, 45-ամյա Ռադիկ Ջոնիկի Մկոյանը, 39-ամյա Մկրտիչ Ջոնիկի Մկոյանը, 47-ամյա Տիգրան Գագիկի Պողոսյանը, 43-ամյա Նարինե Ռաշդենի Աբրահամյանը, 49-ամյա Պավլիկ Ավետիքի Մանուկյանը, 51-ամյա Նարինե Վարդգեսի Սազյանը, 50-ամյա Եղիշե Օնիկի Գոնդիկյանը, 23-ամյա Արփինե Պավլիկի Մանուկյանը, 45-ամյա Աննա Մայիսի Ավդալյանը: Նրանք հիմնականում կոտրվածքներ եւ սալջարդեր են ստացել: Բժիշկների գնահատմամբ` վիրավորների կյանքին ոչինչ չի սպառնում:
Վիրավորներին ձորից հանել են Քաշաթաղի շրջանի ոստիկանության եւ փրկարար ծառայության աշխատակիցները:
Վիրավորներից 5-ին ավելի ուշ տեղափոխել են Գորիսի քաղաքային հիվանդանոց:
Շուշիի ոստիկանության քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:





























