Իրանի իշխանությունները չեն ձերբակալել ամերիկյան լրտեսուհուն, ում ձերբակալության մասին տեղեկություններ էին տարածել որոշ իրանական լրատվամիջոցներ, հաղորդումէ AFP-ն` վկայակոչելով իրանական պետական «Ալ-Ալյամ» հեռուստաալիքը:
«այդ ամերիկուհին չի կարողացել մուտք գործել Իրան: նա մոտեցել է սահմանապահներին, բայց քանի որ մուտքի արտոնագիր չի ունեցել, չի կարողացել անցնել: Նրան անմիջապես ետ են ուղարկել Հայաստան»,- նշում է «Ալ-Ալյամը»` մեջբերելով անվտանգության տեղական ծառայության աշխատակցի խոսքերը:
Ավելի վաղ FARS գործակալությունը հայտնել էր Իրանում ԱՄՆ քաղաքացուհի Խալլ Թալայանի ձերբակալության մասին: Նշվում էր, որ խուզարկության ընթացքում նրա մոտից իբր «լրտեսական սարքավորումներ» են հայտնաբերել, իսկ նրա բերանում ձայնագրող սարք է եղել: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ձերբակալվածը հրաժարվել էր վերադառնալ Հայաստան, պնդելով, որ այստեղ նրան իբր մահացու վտանգ է սպառնում:





























