Հայաստանը եւ Իրանը լիարժեք կերպով չեն օգտագործում համագործակցության ներուժը: Այս մասին փետրվարի 27-ին Երեւանում կայացած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետության Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:
Նախարարի խոսքով՝ այժմ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Մասնավորապես, 2017 թվականի արդյունքներով՝ Իրանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 363 մլն դոլար է կազմել, 2016 թվականի՝ 239 մլն դոլարի համեմատ: «Սակայն առեւտրատնտեսական հարաբերությունների խորացման համար ամենօրյա եւ նպատակային աշխատանք է անհրաժեշտ»,- նշել է նախարարը:
Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը եւս ընդգծել է, որ համագործակցության ներուժը լիովին չի իրացված չէ, եւ առեւտրատնտեսական հարաբերությունների խորացման համար անհրաժեշտ է ակտիվացնել շփումները երկու երկրների մասնավոր հատվածների միջեւ, ընդ որում՝ տարբեր ոլորտներում: «Համոզված եմ, որ էներգետիկ ոլորտում ընթացիկ համատեղ ծրագրերի իրականացումը, մասնավորապես՝ Իրան-Հայաստան 3-րդ էներգաբլոկի եւ Մեղրու ՀԷԿ-ի կառուցումը, կնպաստի երկու երկրների մասնավոր հատվածի միջեւ գործարար հարաբերությունների զարգացմանը», - ասել է Իրանի էներգետիկայի նախարարը:
Նրա խոսքով՝ երկու երկրների միջեւ համագործակցության ներուժ կա ոչ միայն էներգետիկ ոլորտում, այլ նաեւ՝ գյուղատնտեսության, մաքսային, ճանապարհային հաղորդակցության եւ հանքարդյունաբերության ոլորտներում: Ռեզա Արդաքանիանի խոսքով՝ երկկողմ առեւտրային հարաբերություններին կնպաստի համագործակցությունն ազատ տնտեսական գոտիների շրջանակներում, մասնավորապես՝ Սյունիքի ԱԷԿ-ը եւ «Արաս» ԱԷԿ-ը:
Հայաստանը եւ Իրանը լիարժեք կերպով չեն օգտագործում համագործակցության ներուժը․ ՀՀ էներգետիկայի նախարար (Ֆոտո)
Հասանելի է
русский



























