Երուսաղեմի քաղաքապետի կողմից սկանդալային որոշման պատճառով Երուսաղեմում քրիստոենական գլխավոր սրբավայր Հարության տաճարը (Տիրոջ գերեզմանի տաճար) շարունակում է փակ մնալ ի նշան բողոքի։
Ինչպես Երուսաղեմից տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը, Սուրբ հողերի երեք իրավատեր եկեղեցիները՝ հայկական, կաթոլիկ եւ ուղղափառ, փետրվարի 25-ից փակել են Հարության տաճարի դռները մինչեւ Երուսաղեմի քաղաքապետարանը չեղարկի եկեղեցիներից ու վանքերից հարկեր բռնագանձելու որոշումը։
Աշխարհի տարբեր անկյուններից Երուսաղեմ եկած քրիստոնյաները խիստ վրդովվել են Հարության տաճարի փակ լինելուց եւ իրենց դժգոհություն են հայտնել իսրայելական իշխանությունների որոշման դեմ։



























