Օտարերկրյա ներդրողները բացառիկ հետաքրքրություն են դրսեւորել նոր վենեսուելական El Petro կրիպտոարժույթի նկատմամբ։ Երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի խոսքով, այն հասել է մեկ միլիարդ դոլարի։
El Petro-ն հետաքրքրել է Բրազիլիային, Կոլումբիային, Իսպանիային, Ճապոնիային եւ Չինաստանին: Գրանցվել են El Petro-ով գործարք կնքելու 290 000 առաջարկ՝ դրանցից 36 տոկոսը՝ դոկարով, 31 տոկոսը՝ բիթքոինով, 18 տոկոսը՝ էֆիրով, 15 տոկոսը՝ եվրոյով։ Տեղական Telesur հեռուստաընկերության հաղորդմամբ` նախնական վաճառքի առաջին օրը 735 մլն դոլարի El Petro է գնվել: Ներդրողների անունները չեն նշվում: Վաճառքի հիմնական փուլը նախատեսվում է սկսել մարտին:
Այս հաջողությունը մասամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ վենեսուելական իշխանությունները սատարում են տոկենը: Նախագահը ինքն անձամբ է ձեռնամուխ է եղել նոր կրիպտոարժույթը խթանելու նախաձեռնությանը: Մադուրոն հուսով է, որ սրանով կփրի երկրի տնտեսությունը, որը գտնվում է ճգնաժամային վիճակում ամերիկյան եւ եվրոպական պատժամիջոցների պայմաններում։
Այսօր Վենեսուելան աշխարհում առաջին երկիրն է, որն ունի իր սեփական կրիպտոարժույթը, որով կարելի է վճարել հարկեր, կոմունալ վճարումներ կատարել, տուգանքներ վճարել:




























