Պաշտոնական Բաքուն երկու երկրներում նախագահական ընտրություններից հետո չի բացառում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հարցով: Ինչպես հաղորդում է «ԱՊԱ»-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Ժնեւում ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանի շրջանակներում այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը։
«Երբ մենք վերջին անգամ խոսեցինք համանախագահների հետ, հաշվի առանք նախընտրական տրամադրությունները Հայաստանում եւ Ադրբեջանում եւ պայմանավորվեցինք վերադառնալ քննարկումներին, երբ ընտրությունների այս հուզական ֆոնը կավարտվի: Կան հետաքրքիր գաղափարներ եւ մշակումներ, որոնք արդեն քննարկվել են Կրակովում եւ Վիեննայում կայացած նախարարների հանդիպումների ժամանակ: Այնպես որ, մենք լի ենք բանակցային գործընթացն ակտիվորեն շարունակելու եռանդով եւ ցանկությամբ, ինչին մեզ կոչ են անում համանախագահները՝ խոսելով բանակցությունների ակտիվացման մասին»,- ասել է նախարարը:
Մամեդյարովն ընդգծել է, որ Բաքվի համար այս պահին ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման այլընտրանք չկա: «Քանի դեռ դիվանագետները չեն հոգնել, մենք պետք էլ ավելի ինտենսիվացնենք այս գործընթացը, քանի որ բոլորն էլ գիտեն, որ ճանապարհով պետք է գնալ, որպեսզի զորքերը վերադառնան զորանոցները, մարդիկ վերադառնան իրենց տները եւ կրկին խաղաղություն տիրի: Մենք համագործակցության միջոցով եք ցանկանում հասնել բոլոր խնդիրների լուծմանը, եւ այդպես մենք այս տհաճ գործընթացը տեղից կշարժեինք»,- հավելել է նա։

Փաշինյանը՝ դիրիժոր. նա կորոշի՝ ով կարող է լինել ընդդիմություն Հայաստանում I ԼՈՒՐԵՐ I 20:00

Ոստիկանները ստուգում են Արմավիր ելումուտ անող մեքենաները, փնտրում փախուստի դիմած կալանավորի I 18:00

Բաքվի նոր պահանջը. Հաջիևը պնդում է, թե հայերը պետք է ներողություն խնդրեն իրենցից I ԼՈՒՐԵՐ I 16:00

ՄԱԿ-ի և COP17-ի ղեկավարները կներկայացնեն բանակցությունների ընթացքը, չլուծված հարցերը

Հայաստան մտած ադրբեջանցի հովվին վերադարձրել են I ԼՈՒՐԵՐ I 14:00
Նմանատիպ հոդվածներ
Կարդացեք նաև

Երեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

Էրդողանը հայտարարել է թյուրքական երկրների միջև կապերը խաթարելու փորձերի մասին

Պուտինը կպահանջի ՆԱՏՕ-ի զորքերը դուրս բերել Լեհաստանից, Էստոնիայից, Լատվիայից, Լիտվայից և Ֆինլանդիայից. The Telegraph

Սերբիայի նոր իշխանությունները հայտարարել են, որ չեն պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ

Որոնք են Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալի աճի տեմպերը՝ ԵԱՏՄ մյուս երկրների համեմատ

Որքան արժե տավարի միսը Հայաստանում՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատ

















