Չինաստանում նոր արագընթաց գնացքներ են մշակվում, որոնք կարող են մինչեւ 400 կմ/ժ արագություն հավաքել: Այդ մասին հաղորդել է չինական արագընթաց երկաթուղիների տեխնոլոգիաների զարգացման ոլորտի առաջատար մասնագետ, Չինաստանի ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս Դին Ժունցզյունը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Նրա խոսքով՝ ուսումնասիրություններ են իրականացվում նաեւ մագնիսական բարձիկի վրա 600 կմ/ժ արագությամբ գնացքների հաջորդ սերնդի ոլորտում։
Մասնագետը հայտնել է, որ այժմ տեխնոլոգիա է մշակվում, որը թույլ կտա ուղեւորներին ֆիլմեր դիտել գնացքների պատուհանների վրա, հաղորդում է Asia Times-ը: Դին Ժունցզյունը նաեւ ասել է, որ ապագայում գնացքներում կօգտագործվի ավտոմատ անօդաչու կառավարման տեխնոլոգիան։
Ներկայումս «Ֆուսին» (վերածնունդ) մոդելի չինական գնացքների առավելագույն արագությունը 350 կմ/ժ է կազմում:



























