Արհեստական ինտելեկտի ալգորիթմը սցենարի մի քանի տողով ֆիլմ է ստեղծում: Այսպես կոչված գեներատիվ ալգորիթմը նշաններից պատկերներ է ստեղծում: ԱԻ-ն կարող է անգամ մի քանի կադրերով հաջորդ կադրը գուշակել: Բայց ոչ ոք մինչ օրս չէր փորձել կադրերով կարճ սցենարի հիման վրա հաջորդական պատմության հավաքել, գրում է Science-ը:
Նեյրոնային ցանցը գործում է երկու փուլով, որոնք նմանակում են նկարահանող խմբի աշխատանքը: Սկզբում տեքստի շնորհիվ ստեղծվում է տեսանյութի հիմնական բովանդակությունը: Երկրոդ փուլում՝տեքստի եւ տեսաշարքի սեւագրի միջոցով համակարգիչը մոնտաժում է ֆիլմը:
Երկրորդ նեյրոնային ցանցը համեմատություն է անցկացնում: Այն տեսնում է ստեղծվող ֆիլմը: Երբ առաջին նեյրոնային ցանցը կատարում է առաջադրանքը, երկրոդը բարձրացնում է նշաձողը եւ սկսում է ավելի մանրախնդիր մոտենալ խնդրին: Աստիճանաբար աշխատանքի որակը բարելավվում է:
Առայժմ այս կերպ հնարավոր է եղել ստեղծել 32 կադրով հոլովակներ, մոտ մեկ վայրկյան տեւողությամբ եւ փոստային նամականիշի չափերով ՝64 × 64 պիքսել:




























