Իսրայելական Cellebrite ընկերությունը հայտնել է Apple-ի ցանկացած iPhone-ը խափանելու հնարավորության մասին, ներառյալ iOS 11-ով աշխատող սարքերը՝ iPhone 8-ը եւ iPhone X- ը, հաղորդում է Forbes-ը:
Ըստ աղբյուրների, ովքեր ցանկացել են անանուն մնալ, iOS 11-ով աշխատող սարքերը խափանելու տեխնոլոգիան ընկերության կողմից վերջին ամիսների ընթացքում է մշակվել, որից հետո Cellebrite-ն այս հաջողության մասին հայտնել է իրավապահ մարմիններին եւ անկախ փորձագետներին: Բացի այդ, իր այս հնարավորության մասին նշվում է նաեւ ընկերության կայքէջում:
Հրապարակման համաձայն՝ Cellebrite-ի փորձագետներին անցյալ տարվա նոյեմբերին ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարության պատվերով արդեն հաջողվել է iPhone X-ի աշխատանքը խափանել՝ սմարթֆոնը պատկանում էր զենքի մաքսանենգության կասկածյալին: Այս պատմության մանրամասները չեն բացահայտվում, բայց պետք է նշել, որ եթե սմարթֆոնը գաղտնաբառով պաշտպանված չէր, ապա այն կարելի էր արգելափակումից հանել FaceID- ի միջոցով՝ պարզապես սարքը մոտեցնելով սեփականատիրոջ դեմքին:




























