ԱՄԷ-ում Virgin Hyperloop One ընկերությունը ներկայացրել է Մերձավոր Արեւելքի բոլոր քաղաքները կապող վակուումային տրանսպորտային գծի նախագիծը: Ծրագրի հիմնական սենսացիան Դուբայի եւ Աբու Դաբիի միջեւ 12 րոպե տեւողությամբ երթուղին է, որը մշակվել է Դուբայի էմիրաթի տրանսպորտային վարչության հետ համատեղ, հաղորդում է HighTech- ը, հղում անելով New Atlas- ին:
Դուբայի եւ Աբու Դաբիի միջեւ երթուղին առաջին անգամ ներկայացվել էր 2016 թվականի նոյեմբերին, իսկ անցյալ տարի ընկերությունը մշակել էր ավելի լայն ցանց, որը կապում է ողջ տարածաշրջանի քաղաքները, ներառյալ Քուվեյթը, Սաուդյան Արաբիայում Ջիդդը եւ Օմանում Մասկատը:
Աբու Դաբիի եւ Դուբայի միջեւ ուղեւորությունը, որը շուրջ 140 կմ է, մեքենայով մոտավորապես մեկուկես ժամ է տեւում:
Hyperloop One-ի տվյալներով՝ ամեն օր այդ ճանապարհով անցնում է 4000 ավտոմեքենա: Եթե Hyperloop-ը իրականացվի, աշխատանքային ժամանակի կորուստը կրճատելու համար խնայողությունները կկազմեն 800 միլիոն դոլար: Ծրագիրը դեռ մնում է միայն որպես առաջարկ, սակայն Virgin Hyperloop One- ի գլխավոր տնօրեն Ռոբ Լլոյդը խոստացել է այն քննարկել:




























