Ամերիկյան Google Shopping ծառայությունը, որը հազարավոր ինտերնետ խանութներում համեմատում է ապրանքների գները, սխալմամբ որոնումից հանել է gun (զենք) բառ պարունակող անվանմամբ բոլոր արտադրանքները, հայտնում է The Telegraph-ը:

Տարօրինակ խնդիրը հայտնաբերել են համացանցի օգտատերերը: Նրանց խոսքով՝ որոնումից անհետացել են ոչ միայն իսկական հրացանները, այլ նաեւ ջրի ատրճանակները (water gun), բուրգունդական գինին (burgundy wine) եւ նույնիսկ Guns N’ Roses խմբի սկավառակները: Սոսնձելու ատրճանակներ (glue gun) գտնելու փորձեր կատարելիս մարդիկ հետեւյալ հաղորդագրությունն են տեսել՝ «Ձեր հարցումը արդյունք չի տվել»:

Ըստ որում՝ կիսաավտոմատ հրացանների առանձին տարրերի մասին որոնումն ակնթարթորեն ներկայացրել է ըստ հարցման զենքի համար անհրաժետ բոլոր մասերը:

Google-ի ներկայացուցիչները խնդիրը մի քանի ժամում կարգավորել են: Սակայն մշակողները հայտարարել են, որ զենքի որոնումներն արգելափակել են դեռեւս 2012 թվականին, եւ այդ ժամանակից ի վեր տվյալ հարցով որոնման պատասխանները ներկայացնելու կարգավորումները չեն փոխել: