Եվրամիության նախագահ Ժոզե-Մանուել Բարոզուն եւ էներգետիկայի հարցերով եվրակոմիսար Գյունտեր Էտինգերը հաջորդ շաբաթ կայցելեն Ադրբեջան եւ Թուրքմենստան, որպեսզի քննարկեն Nabucco գազատարի ծրագիրը: «ՌԻԱ Նովոստի» գործակալության հաղորդմամբ` այս մասին լրագրողներին հայտնել է ինքը` Բարոզուն:

Նա նաեւ հայտարարել է, որ հավատում է Nabucco-ի առաջընթացին եւ հաջողությանը:

Nabucco ծրագիրը նախատեսում է բնական գազի տեղափոխում կասպյան տարածաշրջանից եվրոպական երկրներ Ադրբեջանով, Վրաստանով, Թուրքիայով, Բուլղարիայով, Ռումինիայով, Ավստրիայով` շրջանցելով Ռուսաստանը: