StatCounter-ի տվյալներով, 2010 թվականի դեկտեմբերի վերջերին Mozilla Firefox ինտերնետ-բրաուզերը Եվրոպայում իր հեղինակությամբ գերազանցել է Internet Explorer-ին:

Ըստ այդմ, Firefox-ի շուկայական մասնաբաժինը Եվրոպայում կազմել է 38,11, իսկ Internet Explorer-ինը` 37,52 տոկոս: Chrome-ին բաժին է հասել 14,58, իսկ Opera-ին եւ Safari-ին` մոտավորապես 4,6-ական տոկոս:

Արժե նշել, որ Google-ի բրաուզերն այս տարածաշրջանում ցույց է տալիս ամենաակտիվ աճը` 2009 թվականի 5,06 տոկոսի փոխարեն 2010-ին ապահովելով 14,58 տոկոս աճ: