Կրիպտոարժույթն օգտագործվում է անօրինական գործարքների համար, մասնավորապես՝ թմրանյութերի ձեռքբերման։ Այս մասին հաղորդում է Microsoft–ի հիմնադիր Բիլ Գեյթսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Reddit կայքում պատասախանելով օգտատերերի հարցերին՝ միլիարդատերը նշել է, որ կրիպտոարժույթի հիմնական բնութագրիչն գաղտնիությունն է, որը, նրա կարծիքով, արժանիք չէ։ Կառավարությունները պետք է փողերի լվացման սխեմաները  բացահայտելու հնարավորություն ունենան։

«Այսօր կրիպտոարժույթն օգտագործվում է թմրանյութերի ձեռքբերման համար, որը ուղղակիորեն բերում է մարդկանց մահվան»,–նշել է նա։

Microsoft–ի հիմնադիրը նշել է նաեւ, որ կրիպտոարժույթը շատ վտանգավոր տարբերակ է երկարաժամկետ ներդրումների համար։