Թուրքիայի խորհրդարանը հավանության է արժանացրել հոդվածները, որոնք օտարերկրացիներին թույլ կտան տիրանալ մեդիա-ընկերությունների 50 տոկոսին եւ ռադիոհեռուստաընկերություններին, հնարավորություն կընձեռեն թուրքերենին զուգահեռ հաղորդումներ հեռարձակել այլ լեզուներով, հայտնում է թուրքական Hurriyet Daily News and Economic Review-ն:
Թուրքերենին զուգահեռ այլ լեզուներով հաղորդումներ հեռարձակելու իրավունք ներկայումս ունեն սահմանափակ թվով արտոնագրված ալիքներ:




























