Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հրաժարվել է հանդիպել Իսրայելի իր գործընկերջ հետ՝ պնդելով, թե նախ Իսրայելը պետք է կատարի «Մավի Մարմարա»-ի հետ կապված Թուրքիայի պահանջները։
Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ Դավութօղլուն շեշտել է, թե հարաբերությունների կարգավորումը թերթում հրապարակում գրելով չէ՝ նկատի ունենալով, որ Ավիգդոր Լիբերմանը իր հրավերը փոխանցել էր Jerusalem Post-ի միջոցով։
«Նշանակություն եմ տալիս զրուցակցիս լրջության եւ սկզբունքայնության վրա։ Աշխարհի ցանկացած երկրի արտգործնախարարի միջեւ իմ հեռավորությունը մի հեռախոսի տարածություն է։ Այս հարցում Թուրքիայի պահանջները հայտնի են։ Իսրայելը պետք է մտածի, թե ինչո՞ւ այս վերջին երկու տարվա մեջ թուրք-իսրայելական փոխադարձ այցելությունները կտրվեցին»,-նշել է Դավութօղլուն։
Նշենք, որ Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը Jerusalem Post պարբերականի միջոցով հրավիրել էր Դավութօղլուին Իսրայել կամ մեկ այլ վայր՝ երկու երկրներին եւ տարածաշրջանին հետաքրքրող խնդիրների շուրջ զրուցելու համար։





























