Այսօր գիշեր ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Դովրուս գյուղի բնակիչ Է. Դավթյանին պատկանող տանը:
Արտակարգ իրավիճակների նախարարության«Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.20-ին:
Նախնական տվյալներով` ամբողջությամբ այրվել է Է. Դավթյանին պատկանող 50 քմ մակերեսով փայտե տունը` առանց գույքի:
Նշենք, որ նախօրեին ահազանգ էր ստացվել նույն հասցեում բռնկված հրդեհի մասին: Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել էր ժամը 20.15-ին, մարվել` 22.00-ին:
Այրվել էր Է. Դավթյանին պատկանող տան տանիքը` 30 քմ, կից անասնագոմի տանիքը` 38 քմ մակերեսներով, ինչպես նաեւ այնտեղ պահեստավորված 180 հակ անասնակերը:





























