Ռեյկյավիկի կենտրոնում հայտնվել է երկրի միակ եւ կանխիկ գումարը կրիպտոարժույթով փոխանակող Եվրոպայում առաջին ավտոմատներից մեկը:
Իսլանդիայի պետական հեռուստառադիոհեռարձակման ծառայության տվյալներով՝ մեքենայի օգնությամբ հեշտությամբ կարելի է իսլանդական կրոնները բիթքոինների վերածել, որոնք կփոխանցվեն հաճախորդի հաշվին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Անսովոր բանկոմատը տեղադրվել է «Խլեմուր սքվեր» հյուրանոցի տարածքում: Նրա կառավարիչ Քլաուս Օրտլիբը հայտարարել է, որ հաճախորդների գրեթե երկու երրորդը, իսկ նրանք հիմնականում երիտասարդներ են, բիթքոիններով հաշիվներ ունեն:
Տերմինալից օգտնվելու համար հարկավոր է սմարթֆոնում հատուկ հավելված բացել, սարքի էկրանը հատուկ սենսորի մոտեցնել, որը կարդում է հաշվի մասին տեղեկությունը եւ գումար մուտք անել, որը գործող փոխարժեքով բիթքոինի կվերածվի:



























