ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգի բանտում մահապատժի է ենթարկվել մարդասպան Բիլլի Դոն Ալվերսոնը: Ինչպես հայտնում է Associated Press-ը, 39-ամյա աֆրոամերիկացին 2011 թվականին առաջինը մահապատժի ենթարկված դատապարտյալն է:
Մահապատիժն իրականացվել է հունվարի 6-ին: Մահապատժից առաջ իր վերջին ընթրիքին Ալվերսոնը ցանկացել է պեպպերոնի, պիցցա եւ զովացուցիչ ըմպելիք:
Կյանք արժեցած հանցանքը Ալվերսոնը կատարել էր 1995 թվականին: Այդ տարվա փետրվարի 26-ին նա երեք այլ անձանց հետ ներխուժել էր Տալսա քաղաքի մթերային խանութներից մեկը: Հանցագործները կապել են այդ գիշեր աշխատող վաճառողին` Ռիչարդ Յոստին, իսկ հետո բեյսբոլի մահակներով սկսել են ծեծել նրան: Մահակի 54 հարվածներից տղամարդը մահացել էր:
Շուտով բոլոր չորս հանցագործներն էլ ձերբակալվել էին եւ դատապարտվել մահապատժի: 2009 թվականի հունվարին մահապատժի էր ենթարկվել նրանցից մեկը` Դարվին Բրաունը: Մյուս երկուսը սպասում են իրենց պատժին:
Հայտնի է, որ 2011-ին ԱՄՆ-ում մահապատժի կենթարկվի 17 դատապարտյալ:





























