ԱՄՆ ծովային հետեւակը պատրաստվում է 2015–2016 թվականների կրճատմանը: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է ԱՄՆ Պաշտանության նախարար Ռոբերտ Գեյթսը:

«Համաձայն պլանի` ԱՄՆ բանակում իրական ծառայողների քանակը կկրճատվի մոտ 27 հազարով, իսկ ծովային հետեւակինը`15-20 հազարով»,-ասել է Գեյթսը:

ԱՄՆ բանակը կազմված է շուրջ 550 հազար մարդ ծովային հետեւակից եւ իրական ծառայություն իրականացնող 200 հազար մարդուց:

Փոփոխությունները կլինեն չորս տարվա ընթացքում:

Գեյթսն ասել է, որ նա կնախընտրեր չկրճատել բանակի թիվը, սակայն ֆինանսական իրավիճակը, որի մեջ հայտնվել է ԱՄՆ-ն, թելադրում է իր պայմաններն ու սպառնալիքները: Կլինեն նաեւ մի շարք այլ կրճատումներ քաղաքացիական եւ ռազմական պաշտոններում: Այս որոշշումը ԱՄՆ  իշխանություններն ընդունեցին այն բանից հետո, երբ Սպիտակ Տունը Պենտագոնից պահանջեց 2012 -ից 2016 թվականն ընկած ժամանակահատվածում խնայել 78 մլրդ դոլար:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեռես անցած տարվա սկզբին հայտարարեց կոշտ տնտեսական քաղաքականության մասին: Խնայողություն անելու նպատակով նվազագույնը երեք տարով կսառեցվեն եւ կկրճավեն մի շարք պետական ծրագրեր: