Իսրայելի կառավարությունը թուրքական Yilmazlar ընկերության ղեկավարությանը պաշտոնապես տեղյակ է պահել այն մասին, որ նրա 800 աշխատակիցները պետք է մինչեւ հունվարի վերջ լքեն երկրի տարածքը, հայտնում է MIGnews.com-ը:

Թուրքերի աշխատանքային վիզաները երկարաձգելուց հրաժարվելը պայմանավորված է նրանով, որ երկու երկրների կառավարությունները չեն կարողացել պայմանավորվել Yilmazlar-ի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ:

Yilmazlar-ը Իսրայելում գործող երեք ամենամեծ շինարարական ընկերություններից մեկն է: Կոնցեռնը Իսրայելում աշխատում է շուրջ երկու տասնամյակ: