Չինական AliExpress առցանց խանութը (Alibaba Group–ի մաս է կազմում) Ռուսաստանում գնորդների համար «Շոփինգամոլների ակումբ» սոցիալական ցանց է թողարկել, ինչպես նաեւ AliExpress Connect «բլոգերների բորսա», որը թույլ կտա փող վաստակել ապրանքների դիտումներից։ Այս մասին տեղեկանում ենք ընկերության հայտարարությունից, փոխանցում է Lenta–ն։
«Շոփինգամոլների ակումբ»–ը հասանելի է AliExpress ծրագրում։
AliExpress Connect բորսան հասանելի է հաստատված բլոգերների համար ինչպես AliExpress օգտատերերի շրջանում, այնպես էլ այլ հարթակներից։ Այն հնարավորություն կտա կոնտենտից փող ստանալ՝ բրենդները դիտումների պատվերներ կանեն բլոգերներին, որի դիմաց նրանք կվարձատրվեն։ Սակայն բլոգերներին անհրաժեշտ կլինի 5 հազար հետեւորդներ ունենալ՝ հաշվի կառնվեն բլոգերների լսարանը «ВКонтакте» –ում, Instagram–ում, Facebook–ում եւ Twitter–ում։




























