Լիբանանի «Հիզբոլլահ» կուսակցության կամավոր մարտիկ Ահմեդը դարձել է «Սրբազան պաշտպանություն» համակարգչային խաղի հերոսը, որի շնորհանդեսը տեղի է ունեցել չորեքշաբթի Բեյրութում: Շիա ուխտավորը, որը Սիրիա է ժամանել իսլամական սրբավայրերին խոնարհվելու, Դամասկոսի մոտ գտնվող Սեյիդ Զեյնաբ մզկիթում է հայտնվում այն պահին, երբ նրա վրա են հարձակվում ահաբեկիչները: Ահմեդը կարողանում է զենք գործածել եւ նրանց դեմ խիզախորեն մարտի մեջ է մտնում: Այնուհետեւ նա հակառակորդին հետապնդում է Սիրիայի ամբողջ տարածքում՝ մասնակցելով Պալմիրայի, Հալեպի, Դեր Զորի մարտերին եւ իր առաքելությունն ավարտում է հայրենի Լիբանանի սահմանին ահաբեկիչներին ոչնչացնելով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես պատմել է խաղի գլխավոր հեղինակ Հասան Ալյամը, խաղի հիմքում դրված է «Պարտքի ձայն» բեսթսելերի սյուժեն, որը հանրահայտ է «Հիզբոլլահի» կողմնակիցների թվին պատկանող տեղական երիտասարդների շրջանում: Այս շիա միլիցիայի մարտիկները 2012 թվականից մարտնչում են Սիրիայի բանակի կողմում եւ զգալի ավանդ են ունեցել ԻՊ ահաբեկչական խմբավորման ջախջախման գործում:




























