Տաշքենդում հունվարի 6-ին քանդել են Մեծ Հայրենականի, Խորհրդային Միության հերոս, գերենալ Սաբիր Ռահիմովի արձանը: 4-մետրանոց հուշարձանն «ավելորդ» էր դարձել ոչ առանց պատճառի. Ուզբեկստանում խորհրդային անցյալը իշխանությունների սրտով չէ:

Այսօր հերոսներ են համարվում բասմաչները, ում դեմ պայքարում էր գեներալ Ռահիմովը:
Մեծ Հայրենականն էլ այսօր «ուզբեկ ժողովրդի պատերազմը» չէ, իսկ գերենալը, ու Ստալինը «երկաթե գեներալ» էր ասում, հաստատ տհաճ կլիներ իշխանությունների համար:

Նրա անվան մետրոն վերանվանել էին անցած տարի, հերթի մեջ են փողոցները Տաշքենդում եւ Ուրգենչեում: