Apple–ը այս տարի երեք նոր սմարթֆոն կթողարկի, հաղորդում է Bloomberg–ը։ Թողարկումը նախատեսված է տարվա վերջին։
Առաջին մոդելը iPhone X–ի ավելի գաբարիտային տարբերակն է։ Երկրորդը գնի առումով միջին տարբերակ է, իսկ էկրանը եւ ֆունկցիաները նունն են։ Երրորդ տարբերակը կունենա սարքի առավելությունները, բայց կարտադրվի ավելի քիչ ծախսատար նյութերով։ Ակնկալվում է, որ պաշտոնապես դրանք կներկայացվեն աշնանը, գրում է Bloomberg-ը:
Այսպիսով. Apple–ը ցանկանում է ավելի շատ մարդկանց հասանելի դարձնել իր սմարթֆոնները։
Bloomberg–ը բացահայտում է նոր հեռախոսների հիմնական տվյալները՝ iPhone 2018 կունենա 6,5 դույմ էկրան, սակայն պատյանը կունենա նույն չափերը ինչ iPhone 8 Plus–ը։ Մեծ էկրանը հնարավոր է եղել անշրջանակ դիզայնի շնորհիվ եւ սպասվում է, որ այն կհետաքրքրի գործարարներին, քանի որ դրանով ավելի հարմար է էլեկտրոնային նամակներ գրել, աշխատում է աղյուսակներով, ինչպես iPhone X–ը՝ ունի դեմքի ճանաչման գործառույթ։
Երկրորդ սմարթֆոնը կլինի iPhone X–ի թարմացված տարբերակը՝ նախկին չափերով։ Երկու մոդելների պատյանը պատրաստված կլինի չժանգոտվող պողպատից եւ հագեցած կլինի A12 չիպով։ Սմարթֆոնները հագեցած կլինեն կատարելագործված iOS 12 օպերացիոն համակարգով։ Երրորդ մոդելը նույնպես կունենա անշրջանակ էկրան, բայց, ի տարբերություն առաջին երկուսի, այդ տարբերակի պարագայում նվազեցվել են սարքի ծախսերը, նրա էկրանի կառուցված կլինի LCD վահանակի, ոչ թե առաջադեմ է OLED տեխնոլոգիաների հիման վրա:




























