Բջջային հեռախոսների օգտատերերի շրջանում լայն տարածում է գտնում GetContact հավելվածը։ Ծրագիրը մեկնարկելով՝ օգտատերերը ծրագրի համար հասանելի են դարձնում իրենց կոնտակտները, որը տվյալները ուղարկում է ընդհանուր բազա։

Օգտատերերն այս ծրագրի միջոցով կարողանում են ծանոթանալ, թե ինչպես է իրենց հեռախոսահամարը գրանցված ընկերների մոտ։

Սակայն փորձագետները կարծում են, որ այս հավելվածը սմարթֆոնում պահելը շատ վտանգավոր է, քանի որ կոնտակտային տվյալները կարող են հայտնվել հանրային տվյալների բազայում, կամ էլ հավելվածի հեղինակները այն կարող են վաճառել երրորդ կողմից, սպամ ուղարկել եւ այլն։