Twitter–ի օգտատերերը հնարավորություն կունենան պահպանել իրենց դուր եկած հաղորդագրությունները էջանիշների միջոցով։ Այս մասին տեղեկանում ենք սոցիալական ցանցի մամուլի ծառայության Twitter-ի էջից:

«Ինչ–որ պատմական բա՞ն եք գտել: Չեք ուզու՞մ մոռանալ կատակը: Գտե՞լ եք հոդված, որը կցանկանաք ավելի ուշ կարդալ: Պահպանեք թվիթը եւ վերադարձեք դրան, երբ ուզում եք», - ասվում է հաղորդագրության մեջ: