Մարտի 2-ի գիշերն ու առավոտյան ժամերին, ինչպես նաեւ 4-6-ը հանրապետության շրջանների զգալի մասում տեղումներ են սպասվում: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ, մարտի 1-2-ը եւ 4-6-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացցում՝ 15-20 մ/վ/ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 2-ին եւ 3-ի գիշերը 4-5 աստիճանով կնվազի, իսկ 3-ի ցերեկ ու 4-5-ին՝ նույնքան կբարձրանա:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում մարտի 2-ի գիշերն ու առավոտյան ժամերին քաղաքի բարձրադիր վայրերում տեղումներ են սպասվում, գիշերը՝ թաց ձյան եւ ձնախառն անձրեւի տեսքով:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի 0+2, ցերեկը՝ +16+18 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` -1-6, ցերեկը` +1+5,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` -1-6, ցերեկը` +1+5,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` -1+1, ցերեկը` +8+10,

Գեղարքունիքում՝ գիշերը` -1-6, ցերեկը` +1+5,

Լոռիում՝ գիշերը` 0-4, ցերեկը` +6+10,

Տավուշում՝ գիշերը` -2+1, ցերեկը` +7+12,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -1-6, ցերեկը` +1+5,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` -1-2, ցերեկը` +10+13,

Արարատում՝ գիշերը`-1+2, ցերեկը` +10+13,

Արմավիրում՝ գիշերը` -1+2, ցերեկը` +10+13,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -1-6, ցերեկը` +1+5,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` -1+2, ցերեկը` +10+13,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +10+14,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -2-7, ցերեկը` +5+9,

Արցախում՝ գիշերը` -2+2, ցերեկը՝ +7+11: