Ռուսաստանի օրենքները չպետք է խոչընդոտեն երկրում big data-ի, էլեկտրոնային առեւտրի եւ բաշխված ռեեստրի զարգացմանը: Այս մասին, դիմելով ՌԴ Դաշնային ժողովին, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մեզ պետք է ստեղծել մեր սեփական թվային հարթակները, որոնք, բնականաբար, համատեղելի կլինեն գլոբալ տեղեկատվական տարածքի հետ: Դա թույլ կտա նորովի կազմակերպել արտադրական գործընթացները, ֆինանսական եւ կենսաբանական ծառայությունները, այդ թվում նաեւ՝ բաշխված ռեեստրի կիրառմամբ, ինչը շատ կարեւոր է ֆինանսական գործարքների համար»,- նշել է Պուտինը:
«Մոտ ապագայում մեզ հարկավոր է առաջադեմ օրենսդրական դաշտ ստեղծել, հեռացնել բոլոր խոչընդոտները ռոբոտաշինության, արհեստական ինտելեկտի, անօդաչու տրանսպորտի զարգացման եւ լայն կիրառման ճանապարհին»,- ասել է Պուտինը:
Հասանելի է
русскийՏեղադրություն



























