Հայաստանի կառավարությունը մարտի 1-ի նիստի ժամանակ հավանություն է տվել երկրում «ինժեներական քաղաք» ստեղծելու հայեցակարգին: Նախագիծը ներկայացրել է ՀՀ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Նախարարի խոսքով՝ «ինժեներական քաղաքը» կնպաստի Հայաստանում ինժեներական եւ բարձր տեխնոլոգիաների (ԻԲՏ) հետագա զարգացմանը և ոլորտի ընկերություններին կկենտրոնացնի մեկ տեղում: ««Ինժեներական քաղաք» նախագծի հիմնական նպատակը Հայաստանն ինժեներական եւ բարձր տեխնոլոգիաների ապրտադրանքի եւ ծառայությունների՝ համաշխարհային շուկաներ արտահանող, ինչպես նաեւ՝ նորարարական եւ ԻԲՏ լուծումների տարածաշրջանային կենտրոն դարձնել է»,- նշել է նախարարը:
Ծրագիրը բաղկացած է ենթակառուցվածքներից եւ բովանդակային բաղադրիչներից: Առաջին բաղադրիչը նախատեսում է ենթակառուցվածքների ստեղծում, որը բաղկացած է ինժեներական բիզնես աքսելերատորից եւ համատեղ աշխատանքային տարածքից, ինժեներական կենտրոնից եւ 35-40 ընկերությունների շենքերից: Երկրորդ բաղադրիչը 3 ուղղություն է ներառում՝ լաբորատորիաների, արհեստանոցների եւ փոքր մասշտաբի նմուշների ստեղծման արտադրական տարածքի ծրագիր, աքսելերացիոն ծրագիր եւ «Համակարգերի ճարտարապետություն» ամբիոնի հիմնական ծրագիր:
«Ինժեներական քաղաքը» կտեղակայվի Երեւանի Բագրեւանդի փողոցի վրա: Քաղաքի ստեղծմանն ուղղված ներդրումները 21.2 միլիոն դոլար կկազմեն, որից 10.5 միլիոն դոլարը համաֆինանսավորումն է Համաշխարհային բանկի՝ «առեւտրի եւ որակի ենթակառուցվածքի խթանման» վարկային ծրագրի շրջանակներում: Մնացածը մասը կներդրվի National instruments կոնսորցիումի կողմից:
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանում «ինժեներական քաղաք» ստեղծելու հայեցակարգին
Հասանելի է
русский


























