Թեհրանի եւ «վեցնյակի» (Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա եւ Գերմանիա) միջեւ միջուկային խնդրի շուրջ բանակցությունների հերթական փուլը Ստամբուլում կսկսվի հունվարի 20-ին եւ կշարունակվի մեկուկես- երկու օր: Այս մասին հունվարի 7-ին հայտարարել է Reuters գործակալությունը` վկայակոչելով ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնին:
Պաշտոնական Թեհրանի եւ «վեցնյակի» միջեւ բանակցությունների վերջին փուլը Ժնեւում ավարտվել էր դեկտեմբերի 7-ին: Բանակցությունների արդյունքը դարձել էր պայմանավորվածությունն այն մասին, որ խորհրդակցությունները կշարունակվեն հունվարի վերջին` Ստամբուլում:




























