Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ԱՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը փետրվարի 26-ին և 27-ին մասնակցել է Եվրոպական քաղաքականության հետազոտությունների կենտրոնում (CEPS) կայացած փակ քննարկմանը, որը նվիրված էր ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրավական ասպեկտներին։ Քննարկմանը մասնակցում էին միջազգային իրավունքի առաջատար մասնագետներ, քաղաքական վերլուծաբաններ, դիվանագետներ։
Ինչպես հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, քննարկման արդյունքներն ամփոփվեցին փետրվարի 27-ին Եվրոպական խորհրդարանում կազմակերպված կլոր սեղանին, որի ընթացքում Արմինե Ալեքսանյանը ներկայացրեց Արցախի դիրքորոշումը՝ հակամարտության խաղաղ կարգավորմանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։ Միջոցառմանը մասնակցել էին Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, ԵՄ այլ կառույցների ներկայացուցիչներ, ՀՀ դիվանագետներ, գիտահետազոտական կենտրոնների փորձագետներ։
Միջոցառումներին ելույթով հանդես է եկել նաև Արցախի արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի ավագ վերլուծաբան Արտակ Բեգլարյանը։
Միջոցառումները կազմակերպվել էին Արդարադատության և մարդու իրավունքների հայկական կենտրոնի և Թուֆենկյան հիմնադրամի համատեղ ջանքերով՝ Եվրոպայի հայ դատի գրասենյակի աջակցությամբ։

Փաշինյանը՝ դիրիժոր. նա կորոշի՝ ով կարող է լինել ընդդիմություն Հայաստանում I ԼՈՒՐԵՐ I 20:00

Ոստիկանները ստուգում են Արմավիր ելումուտ անող մեքենաները, փնտրում փախուստի դիմած կալանավորի I 18:00

Բաքվի նոր պահանջը. Հաջիևը պնդում է, թե հայերը պետք է ներողություն խնդրեն իրենցից I ԼՈՒՐԵՐ I 16:00

ՄԱԿ-ի և COP17-ի ղեկավարները կներկայացնեն բանակցությունների ընթացքը, չլուծված հարցերը

Հայաստան մտած ադրբեջանցի հովվին վերադարձրել են I ԼՈՒՐԵՐ I 14:00
Նմանատիպ հոդվածներ
Կարդացեք նաև

Երեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

Էրդողանը հայտարարել է թյուրքական երկրների միջև կապերը խաթարելու փորձերի մասին

Պուտինը կպահանջի ՆԱՏՕ-ի զորքերը դուրս բերել Լեհաստանից, Էստոնիայից, Լատվիայից, Լիտվայից և Ֆինլանդիայից. The Telegraph

Սերբիայի նոր իշխանությունները հայտարարել են, որ չեն պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ

Որոնք են Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալի աճի տեմպերը՝ ԵԱՏՄ մյուս երկրների համեմատ

Որքան արժե տավարի միսը Հայաստանում՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատ

















