Կառավարությունը մարտի 1-ի նիստում հաստատեց «խելացի քաղաքի» ստեղծման հայեցակարգը: Որոշման նախագիծը ներկայացրեց տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ այս հայեցակարգի նպատակն է քաղաքացիական հասարակության զարգացման մակարդակի բարձրացումը, պետական եւ հասարակական նշանակության աշխատանքներին քաղաքացիների մասնակցության ապահովումը տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ, բերեկեցության բարձրացումը տեխնոլոգիական որոշումների ներդրման եւ զարգացման ճանապարհով: ««Խելացի քաղաք» հասկացությունը նախատեսում է անընդհատ զարգացող քաղաքային տարածք, որտեղ ժամանակակից տեխնոլոգիական մոտեցումներն օգտագործվում են քաղաքացիների եւ հյուրերի համար անվտանգ ու հարմարավետ կենսական պայմանների ապահովման համար, սոցիալական տարբեր խմբերի պահանջմունքների հիման վրա զարգացման արդյունավետ ծրագրերի ներդրում՝ հաշվի առնելով աղետները, վտանգները, կլիմայական եւ տեխնածին ռիսկերը»,- նշեց նախարարը:
Ներկայումս Հայաստանում ստեղծվել է 502 համայնք, որից 46-ը ներառում են քաղաքային տարածքներ: Կա 49 քաղաքային բնակավայր: Քաղաքային 1,9 մլն բնակիչներից 1,06 մլն-ը բնակվում է Երեւանում, իսկ 853,3 հազարը մնացած 48 քաղաքներում:



























