Աշխարհում առցանց առեւտրի խոշորագույն Amazon ընկերությունը Ring ընկերությունից ձեռք է բերել դռան «խելացի» զանգի բիզնես-նախագիծ։ Գործարքն արժեցել է ավելի քան 1 մլրդ դոլար, հայտնում է Reuters–ը, սակայն պաշտոնապես գործարքի արժեքը չի հաղորդվում։

Ընկերությունների համատեղ հայտարարությունում նշված է, որ աշխարհի խոշորագույն ռիթեյլերը ձեռք է բերել համացանցին միացող եւ տեսահսկման գործառույթով հանդերձված զանգերի մշակման Ring ստարտափը։ Նորույթն առնչվում է «խելացի» սարքերի շուկային եւ տան անվտանգության ապահովման տեխնոլոգիաներին։

Անկախ այն բանից, թե որտեղ է գտնվում օգտատերը, համացանցի առկայության դեպքում նա կկարողանա հետեւել տան անցուդարձին։